Ճիշտ է՝ կյանքդ շատ կարճ էր, բայց քո մասին խոսվելու է դարերով. Ալբերտ Հովհաննիսյանի հոր հուզիչ գրառումը (լուսանկարներ)
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է որդու լուսանկարներն ու գրել է.
«Իմ խաղաղասեր տղա, երբեք պատերազմ չսիրեցիր, բայց ագրեսորի կողմից սանձազերծած պատերազմում անմնացորդ պայքարեցիր ու ընկար հերոսաբար։ Ճիշտ է՝ կյանքդ շատ կարճ էր, բայց քո մասին խոսվելու է դարերով։
Հ.Գ. Ալբերտ ջան, միևնույն է, առանց քեզ աշխարհը դատարկ է, երանի այն օրը, երբ նորից միասին կլինենք»:


