«Google Earth» գործիքով հնարավոր է չափել թշնամու զբաղեցրած տարածքի մոտավոր մակերեսը. Խոջաբաղյանը քարտեզներ է հրապարակել
Գորիսի զարգացման ակումբի համահիմնադիր Արթուր Խոջաբաղյանը գրում է․
«Տեղադրում եմ 2 լուսանկար։ Առաջինը՝ թշնամու մեր սահմանը ներխուժած տարածքի մակերեսն է նշած առնվազն Սև Լճի տարածքում (Գիտենք, որ ներխուժումներ կան առնվազն Գեղարքունիքի մարզում)։
Օգտագործելով «Google Earth» գործիքը հնարավոր է չափել թշնամու զբաղեցրած տարածքի մոտավոր մակերեսը։ Այն կազմում է շուրջ 6 կմ քառակուսի։
Երկրորդ լուսանկարում երևում է, որ Որոտանի հատվածում միջպետական ճանապարհը հայկական վերահսկողության տակ պահելու համար բավարար էր միայն պահել շուրջ 2 կմ քառակուսի տարածք։
Հիշեցնեմ, որ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ ամբողջը իր կարգադրությամբ էր հանձնվել` խուսափելու համար պատերազմից։
Բայց հետո, ստացվում է, որ թուրքը առնվազն 3 անգամ շատ մակերեսով տարածք է վերցրել ՀՀ ԽՍՀՄ սահմաններով գծված տարածքից։ Եվ Փաշինյանը հետո արդեն փորձում է մեզ համոզել «հո Սև լճի 20-30%-ի համար կռիվ չենք սկսելու»։
Իսկ այսօր էլ չասեմ, թե ինչքան նեղություն ու լկտի է պահում թշնամին իրեն Որոտանի հատվածում իր վերահսկողության տակ անցած ճանապարհի վրա։
Շատ խելք պետք չի հասկանալու համար, որ մեր Կառավարությունն անողնաշար է ու ստոր խաբեբա։
Ինքներդ կարող եք չափել այդ մակերեսները, եթե ինձ չեք հավատում։
Հանուն խաղաղության մենք հանձնեցինք Արցախի 75%-ն առանց կրակոց և շարունակում ենք ընդունել նվաստացում և զիջել մեր կենսական շահերը մեզ մոռթել փափագող թշնամուն»։

