«Էլի եմ մնալու ընդդիմադիր, երբեք չկասկածեք». Իշխան Զաքարյանը երկուշաբթի կխոսի «Պատիվ ունեմ» դաշինքը լքելու լուրերի մասին
ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին լուրերը:
Նա չպատասխանեց հարցին, թե խմբակցությունից դուրս գալու մասին դիմում գրե՞լ է, թե՞ ոչ:
«Ասեցի՝ երկուշաբթի օրը կխոսենք, վերջ: Մամուլի տեղեկությունները ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում եմ, ձեզ ասում եմ՝ երկուշաբթի օրը կխոսենք»,- ասաց նա՝ անընդհատ խուսափելով լրագրողների հարցերից:
Դիտարկմանը, թե ընդդիմադիր պատգամավոր եք համարվում, նա պաստախանեց, որ էլի է մնալու ընդդիմադիր:
«Երբեք չկասկածեք. որ ընդդիմադիր չեմ լինելու»,- ասաց Զաքարյանը:
Ճշտող հարցին, թե նույնիսկ դուրս գալուց հետ, նա պատասխանեց՝ այո, ըստ էության հաստատելով մամուլում տարածված տեղեկությունը, թե նա պատրաստվում է լքել «Պատիվ ունեմ» դաշինքը: