Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության հարցերՄեր սեփական խանութներն ա, հայրս ու հորեղբայրներս սարքել են՝ ձուկ ծախելով, էսօր գալիս են քանդեն (տեսանյութ)
Վարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք
Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱդամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչինՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի ասուլիսը․ ի՞նչ է սպասվում. ՈւՂԻՂ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռшզմագերիներին. «Ուժեղ Հայաստան»
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրըՔաղաքական մեսի՞ջ․ այսօր՝ սրտիկներ ադրբեջանական երգի ներքո, վաղը՝ պար ադրբեջանական դուդուկի տակԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կստանձնի ԱՊՀ-ում նախագահությունը 2029 թվականինՑավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ. ՓաշինյանԱդրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունըԿլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքիցՌուբեն Ռուբինյանի որոշմամբ հաստատվել է մի շարք եկեղեցականների գործունեությանը վերաբերող քննիչ հանձնաժողովի կազմըԱդրբեջանը պատրաստ է 2028-ին ստանձնել ԱՊՀ-ի նախագահությունը. ԱլիևԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.am
Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ шդրբեջшնցիների
Ադրբեջանցի Ռաիգ Աբբասովը դիմել է Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում (տեսանյութ)
Հութիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային. կան զոհեր և վիրավորներ
Փաշինյանը Թուրքմենստանում այցելել է Ադրբեջանի տաղավար, լսել մուղամ և տեսել օկուպացված Արցախի գորգերը
Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում. Մանե ԹանդիլյանՀայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան պայքարից դուրս է թողնել աշխարհի առաջին ռակետ Ելենա ՌիբակինայինԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր խաղաց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում․ Նիկոլ ՓաշինյանՕկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա
Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել
Որքան էլ մեծաթիվ ռեսուրսներ են դրվում Եկեղեցին վարկաբեկելու համար, մեկ է՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը գիտակցում է պարզ ճշմարտությունը. ԱբրահամյանՊենտագոնը ամերիկացի զինծառայողի մահապատիժը կհեռարձակի ուղիղ եթերում«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանըՄարտի 1-ի գործով մեղադրյալ Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել են դատարանԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը2020 թվականի պատերազմից ի վեր մենք մեծ ճանապարհ ենք անցել խաղաղության հասնելու ուղղությամբ․ Նիկոլ ՓաշինյաԶապորոժիեին կառավարվող ավիառումբերով հարվածելու հետևանքով կան զոհեր և վիրավորներՀայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր․ Նիկոլ ՓաշինյանՍիսիանում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն․ վիրավոր կնոջը սանավիացիայի ուղղաթիռով հասցրել են ԵրևանԱվելի քան 20 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել ՄոսկվայումԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները
Այլևս չշահարկել իմ և իմ ընտանիքին առընչվող որևէ թեմաներ. Տեր Սարգիս
ԱԹՍ-ները հարվածել են Էրբիլի մերձակայքում գտնվող իրանական քրդական ընդդիմության բազային
Սիսիանում 55-ամյա ուսուցչուհին ապտակել է 6-ամյա աշակերտին. նա ձերբակալվել է (տեսանյութ)
Իմ նախաձեռնությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ առաջադրեցին նախագահ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի. ԱլիևԱԱԾ-ում ցնծություն է. «Հրապարակ»Ո՞վ է «Ուժեղ Հայաստան»-ից ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Չի բացառվում, որ երկաթուղու հարցում էլ Փաշինյանը հետողորմյա անի. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինի«Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք». Մխոն տեղը չի գտնում. «Իրավունք»Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»ԿԳՄՍ փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»
Հասարակություն

Անտառների պահպանության համար պատասխանատու 6 պաշտոնատար անձի վերաբերյալ 6 քրեական գործ է ուղարկվել դատարան

Շարունակվում է Լոռու մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների մարզային կառույցների հետևողական գործունեությունը ապօրինի անտառահատումների դեմ պայքարում, անտառպահպանության և անտառախախտումների արձանագրման համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունների չկատարման հետ կապված հանցավոր դրսևորումներին իրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ոլորտում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Մասնավորապես, Լոռու մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով կատարված նախաքննության ընթացքում բավարար ապացույցների գնահատմամբ 2021թ. հոկտեմբերի 25-ից 30-նն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի անտառտնտեսությունների մասնաճյուղերի տարբեր անտառպետություններ 3 անտառապետի և 3 անտառապահի վերաբերյալ 6 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով առաջադրված մեղադրանքներով, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու։

Նշված պաշտոնատար անձինք մեղադրվել են նրանում, որ ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն ապօրինի անտա­ռահատումների ու անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում կազմել խախտման արձանագրություններ, ստուգել բնափայտի մթեր­ման, այլ տե­սակի անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ, անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայութ­յան նկատմամբ, չեն կատարել իրենց վրա դրված պարտակա­նութ­­յունները, իրենց վստահված պահաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, չեն կազմել շրջայցերի վերաբերյալ արձանագրություններ, չեն հայտնաբերել և չեն արձանագրել ապօրինի հատված ծառերը: Արդյունքում հայտնաբերվել է նրանց հսկողության գոտիներում ապօրինի հատված 346 տարբեր տեսակի և տրամագծերով ծառ, որի հետևանքով բնությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 37մլն ՀՀ դրամի չափով վնաս։

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել են կալանք։

2021թ. ընթացքում պաշտոնատար անձանց, մասնավորապես «Հայանտառ» ՊՈԱԿ անտառտնտեսությունների մասնաճյուղերի տարբեր անտառպետությունների անտառապահի և անտառապետի կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու պատճառով ապօրինի ծառահատումների վերաբերյալ ևս երկու քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան:

Լոռու մարզի դատախազության հսկողության տիրույթում ներկա պահին անտառտնտեսության պաշտոնատար անձանց վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, որոշ դեպքերում՝ նաև համացությամբ 314-րդ հոդվածի հատկանիշներով քննվում են 27 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է անցնում 29 պաշտոնատար անձ՝ անտառապետեր, անտառապահներ, ինժեներներ։

Նշված բոլոր քրեական գործերով Լոռու մարզի դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչներին տրվել են առարկայական հանձնարարականներ՝ քրեական գործով բազմակողմանիությունը, լրիվությունը ապահովելու, սեղմ ժամկետում դրանք դատարան ուղարկելու հարցը լուծելու համար։

Բացի այդ, 2021 թվականի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տնօրենին հասցեագրվել են ապօրինի անտառահատումների առնչվող պաշտոնեական հանցագործություններին նպաստող պայամնների և պատճառների վերացմանն ուղղված 47 միջնորդագիր: Արդյունքում 12 պաշտոնատար անձինք ենթարկվել են տույժի՝ նկատողության և խսիտ նկատողության տեսքով, իսկ 7 անձ ազատվել է աշխատանքից։

ՀՀ Լոռու մարզի դատախազի կողմից նաև գրություն է հասցեագրվել «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին՝ միջոցներ ձեռնարկելու, որպեսզի պարտադիր կերպով կատարվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013թ. մայիսի 6-ի թիվ 80-Ն հրամանով սահմանված պետական և համայնքային անտառներում բնափայթի մթերման կարգը հաստատելու մասին իրավադրույթի պահանջները՝ կապված վառեւափայտը գնորդին փոխանցելուց առաջ սահմանված ձևով հաշվառելու և դրոշմելու հետ։ Դրանց բացակայությունը դժվարություն է առաջացրել կոնկրետացնելու հայտնաբերված փայտանյութի ձեռքբերման հստակ ժամանակահատվածը, մանավանդ այն դեպքերում, երբ անձինք ներկայացնում են հետին ժամանակահատվածում կազմված փաստաթղթեր:

Ստացված պատասխան գրությամբ հավաստիացվել է, որ մարզի դատախազի կողմից բարձրացված խնդիրը քննարկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որի արդյունքում բոլոր մասնաճյուղերի տնօրեններին հանձնարարվել է սահմանել խիստ հսկողություն վերոնշյալ կարգի պահանջների կատարման նկատմամբ։