Ղարաբաղի հարցն արդեն միայն Ադրբեջանի ներքին գործն է. Ադրբեջանի նախագահի օգնական
Ինչպես հայտնում է ադրբեջանական Minval.az-ը` Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «Ադրբեջանը վճռական է տրամադրված վերականգնելու ամբողջությամբ ավերված ավելի քան 9 քաղաք»:
Նա նաև հայտարարել է, թե Ղարաբաղի հարցն այլևս արտաքին քաղաքականության առարկա չէ.
«Սա արդեն մեր ներքին գործն է։ Հայաստանը պետք է փոխի իր վերաբերմունքը, հրաժարվի Ադրբեջանին տարածքային պահանջներից»,-հայտարարել է նա: