Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Կարեն Անդրեասյանը հայտարարել է Սահմանադրական բարեփոխումների նոր գործընթացի մեկնարկի մասին

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման և սահմանադրական բարեփոխումների խորհրդի (հանձնաժողովի) ձևավորման ուղղություններն է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը քննարկել պատգամավորների, իրավաբան-գիտնականների, կուսակցությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակը գերազանցող ղեկավարների ու ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին շարունակական բնույթ կրող քննարկման հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ Նախարարությունը, ունենալով բարեփոխումների հագեցած օրակարգ, մեծապես կարևորում ու օգտակար է գնահատում շահագրգիռ կողմերի մասնագիտական աջակցությունն ու հետաքրքրվածությունը։ Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախկին անդամներին՝ հսկայական աշխատանք կատարելու համար և վստահեցրել, որ թողնված մասնագիտական «ժառանգությունը» հաշվի կառնվի նոր գործընթացում։

Կարեն Անդրեասյանը հրավիրվածներին ներկայացրել է Նախարարության առաջարկը՝ կապված խորհրդի, հանձնաժողովի ձևավորման ու գործընթացի կազմակերպման հետ՝ հույս հայտնելով, որ ներկաներին տրամադրված նախագծերը, ստացվող առաջարկների ու դիտարկումների հիման վրա, կբարելավվեն, որից հետո կդրվեն պաշտոնական շրջանառության։ «Մենք առաջարկում ենք ձևավորել Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որտեղ լինելու են 3 խորհրդարանական ուժերի, 3 արտախորհրդարանական ուժերի, 3 հասարակական կազմակերպությունների և պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներ` արդարադատության նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդից, Մարդու իրավունքների պաշտպան: Խորհուրդն ընտրելու է 5 գիտնական մասնագետների` չեզոք, առանց քաղաքական ուղղվածության իրավաբանների, որոնք կանեն մասնագիտական կարևորագույն աշխատանքը՝ հայեցակարգի, այնուհետև՝ Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակում»,- տեղեկացրել է Կարեն Անդրեասյանը և հավելել, որ Սահմանդրությունը պետք է գրվի ժողովրդի հետ՝ հանրային լայն քննարկումների միջոցով։ «Շատ կարևոր է ոչ միայն ունենալ Սահմանադրության լավագույն տեքստը, այլև ունենալ Սահմանդրության այնպիսի տեքստ, որն ազնվորեն կքվեարկվի ժողովրդի կողմից»,- նշել է նախարար Անդրեասյանը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնելուն կօգնի IDeA հիմնադրամը։

Վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը կարևորել է հենց առաջին փուլից հանրությանն այս կարևոր գործընթացի մասնակիցը դարձնելու Արդարադատության նախարարության նախաձեռնությունը և նախագծերով առաջարկվող մոտեցումը՝ ուղղված քաղաքական և մասնագիտական հարթակների տարանջատմանն ու ներառական տեքստի մշակմանը: «Յուրաքանչյուր իրավաբանի համար պետության ամենակարևոր փաստաթղթի վրա աշխատելը ամենամեծ պատիվն է»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը ու հաջողություն մաղթել մեկնարկող գործընթացին։

ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, Սահմանադրական բարեփոխումների նախկին հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի խոսքով, թեև հրապարակված չէ, բայց մինչև 44-օրյա պատերազմը, Հանձնաժողովը բավական մեծ ճանապարհ է անցել, ու դրա արդյունքում ձևավորված եզրահանգումները, ըստ Կիրակոսյանի, կարող են լավ հիմք ծառայել՝ բարեփոխումների հետագա ընթացքն ավելի սահուն անցկացնելու համար։ «Այն մոդելը, որն առաջարկվում է, բավականին արդյունավետ կգործի, քանի որ տարանջատումը՝ մասնագիտական ու քաղաքական բաղադրատարրերի միջև, ճիշտ քայլ է։ Այն հնարավորություն կտա խուսափել որոշակի անելանելի իրավիճակներից»,- շեշտել է Եղիշե Կիրակոսյանը։

Այնուհետև, Նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը մանրամասներ է ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից մշակված իրավական ակտերի նախագծերից, որոնք վերաբերել են Սահմանադրական բարեփոխումների նոր խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի ձևավորման գործընթացին ու Խորհրդի գործունեության կարգին։

Նախագծերի ներկայացումից հետո ելույթներով ու առաջարկներով են հանդես եկել իրավաբան-գիտնական Անահիտ Մանասյանը, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը, իրավաբան-գիտնական Հրայր Ղուկասյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը և նույն ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։

Քննարկմանը մասնակցող Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը հատկանշական է համարել նման կարևոր փաստաթղթի մշակման մեկնարկին այս ձևաչափով միջոցառման կազմակերպումը և վստահեցրել, որ Նիդերլանդները պատրաստակամ է հետևելու ու անհրաժեշտության դեպքում աջակցելու այս գործընթացին։