Մարությանը այլևս ՔՊ սրտի քաղաքապետը չի և հետևաբար պետք է ներկայանա Աժ, որովհետև քպականներն արդեն ջղայնանում են. Անի Սամսոնյան
Այն ժամանակ, երբ դեռ Մարությանը ՔՊ սրտի քաղաքապետն էր, մեր` ընդդիմության դիտողությանը, թե ինչու քաղաքապետը չի գալիս Աժ, իշխանական պատգամավորների պետքն էլ չէր` «կուզի կգա, կուզի չի գա» տրամաբանության մեջ: Այս մասին ֆեյսբուքում գրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը.
«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երբեք չի ներկայացել Ազգային ժողով բյուջե քննարկելու համար, այն դեպքում, երբ մայրաքաղաքին են բաժին հասել դոտացիաների և սուբվենցիաների, պատվիրակված լիազորությունների առյուծի բաժինը: Այն ժամանակ, երբ դեռ Մարությանը ՔՊ սրտի քաղաքապետն էր, մեր` ընդդիմության դիտողությանը, թե ինչու քաղաքապետը չի գալիս Աժ, իշխանական պատգամավորների պետքն էլ չէր` «կուզի կգա, կուզի չի գա» տրամաբանության մեջ:
Հիմա ժամանակները փոխվել են. Մարությանը այլևս ՔՊ սրտի քաղաքապետը չի և հետևաբար պետք է ներկայանա Աժ, որովհետև քպականներն արդեն ջղայնանում են:
Ժամանակները փոխվեցին, բայց, ցավոք, արժեքահեն մտածողությունը այդպես էլ տեղ չգտավ մեր քաղաքական դաշտում»: