«Տաշիր պիցցայի» թիմի հայտարարությունը՝ պիցցերիայում գրանցված թունավորման դեպքի մասին
«Տաշիր Պիցցա»-ի թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի՛ հաճախորդներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ
«Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը մեր նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով:
Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ: Մեզ համար մեր հաճախորդների առողջությունն ու անվտանգությունն առաջնահերթություն է:
Հարգանքներով՝ «Տաշիր Պիցցա» թիմ»: