ԱԱԾ-ից ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ «Լֆիկ Սամոյին» պատկանող «Նատալի ֆարմ»-ում և «Աստղիկ» ԲԿ-ում «Covid-19»-ի պահով ապօրինություններ են կատարվել
Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ «Լֆիկ Սամոյին» պատկանող «Նատալի ֆարմ»-ում և «Աստղիկ» բժշկական կենտրոնում «Covid-19»-ի պահով ապօրինություններ են կատարվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն տեղեկություններ են փոխանցվել, որ Երևան քաղաքում գործող «Նատալի ֆարմ» և «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկական հաստատության բուժաշխատողների կողմից այս տարվա մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմվել են փաստացի արտերկրում գտնվող անձանց «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր և այդ տվյալները մուտքագրել են ՀՀ ԱՆ «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ՝ դրանով հաստատելով վերջիններիս պատվաստված լինելու փաստը:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում, քանի որ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանությունից այն փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։
Հիշեցնենք, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնն ու «Նատալի ֆարմ» ընկերությունը պատկանում են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։