Առուշ Առուշանյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 29-ին
Առուշ Առուշանյանի կողմից 2020թ. դեկտեմբերի 30-ին դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցված գրավը՝ 2 մլն դրամի չափով, դատարանի որոշմամբ կփոխանցվի պետական բյուջե:
Որոշումը կայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ բավարարելով դատախազության ներկայացրած միջնորդությունը:
Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին: Այս մասին տեղեկանում ենք «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջից: