Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Սրանք վիրուսի դրսեւորումներն են... «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․

«Վերջին մեկ տարվա իրադարձությունները ցույց են տվել, որ մեր հասարակության խնդիրներն ավելի լուրջ են, ավելի խորքային, քան պարզապես այս կամ այն իշխանության հեռանալը կամ մնալը: Այն հանգամանքը, որ թագավարակից մահացածների թվով մենք (բնակչության չափը հաշվի առնելով) առաջիններից մեկն ենք աշխարհում, իսկ պատվաստվածների թվով վերջինն ենք, չի կարող բացատրվել միայն իշխանության կամ ընդդիմության գործողություններով: Դա հասարակության խորը եւ շատ դժվար բուժելի հիվանդության դրսեւորում է:

Ինչպես եւ ցանկացած այլ հիվանդության դեպքում պետք է հասկանալ, թե որտեղ եւ ինչպես են կարող «հակամարմիններ» ձեւավորվել: Առաջներում, կարծում եմ, «հակամարմինները» երեւում էին: Ես դրանք տեսնում էի «Դեմ եմ», «Էլեկտրիկ Երեւան» եւ այլ հասարակական շարժումների մեջ: Ես տեսնում էի կրթված, նորմալ աշխատանք ունեցող մարդկանց (հիմնականում՝ երիտասարդների), որոնք իրենց առաջ դրել էին ոչ թե ինչ-որ մեկին պատժելու, ինչ-որ մեկից վրեժ լուծելու, այլ իրապես նոր Հայաստան կառուցելու խնդիրը: Բնական է, որ այդ երիտասարդների մեծ մասը մասնակցում էր նաեւ 2018 թվականի հեղափոխությունը: Որտե՞ղ են հիմա այդ մարդիկ: 98 տոկոսը հեռացել է հասարակական ասպարեզից, 2 տոկոսը դարձել է պատգամավոր կամ չինովնիկ, եւ այսօր ՀՀԿ-ական չինովնիկներից եւ պատգամավորներից ոչնչով չի տարբերվում:

Հակամարմինները, հետեւաբար, հասարակական օրգանիզմից վերացան եւ օրգանիզմը շարունակում է խժռել վիրուսը, որը գոյություն ունի 30 տարի: Իշխանությունները ոչ միայն չուժեղացրին իմունիտետը, այլեւ նպաստեցին վիրուսի տարածմանը: Ինչպես հայտնի է, ամենահիմար բանը, որը կարելի է անել կորոնավիրուսի ժամանակ, հակաբիոտիկներ ընդունելն է՝ դրանով հիվանդներն ուղղակի կերակրում են վիրուսին:

Ճիշտ նույն ձեւով 2018 թվականից հետո հասարակական հիվանդությունը խորացնելու միջոց դարձավ ատելության քարոզը: Ես սկզբնական շրջանում զգուշացնում էի իմ իշխանական բարեկամներին, որ դա լավ չի վերջանա, բայց նրանք ասում էին, որ ես ինձ պահում եմ Լեոպոլդ կատվի նման: Ինչ-որ տեղ հասկանում եմ նրանց. հասարակության որակյալ մասը, որը սատարում էր նրանց՝ «հակամարմինները», այլեւս չկան, իսկ անորակ հասցեատիրոջը հենց այդ քարոզն է պետք:

Հանուն արդարության ասեմ, որ եթե այդ քարոզը, վարչապետի խելահեղ «լայվերը» չլինեին, միեւնույն է, հիվանդությունն ինքն իրեն չէր բուժվի: Պետք էին առողջացմանն ուղղված հատուկ ջանքեր, որոնք չձեռնարկվեցին՝ չնայած դրա շանսը կար: Իսկ որո՞նք են վիրուսի տարածման նշանները: Դրանք ամեն օր աչքներիս առաջ են:

Պատերին «շեֆի» նկարները նորից կախելը, նախկին ՀՀԿ-ական «տասովշիկներին» ՔՊ-ի համար աշխատեցնելը, նախկին ՀՀԿ-ական գյուղապետերին ՔՊ համամասնական ցուցակում ներառելը, մրցույթով յուրայիններին «չալաղաջ» պետական պատվերներ տալը, ԶԼՄ-ների դեմ մեկը մյուսի հետեւից օրենքներ ընդունելը: Սրանք վիրուսի դրսեւորումներն են: Իսկ նոր հակամարմիններ առայժմ չեն երեւում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։