Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները պարտադրված չեն եղել կողմերին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը մտադիր չէ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփվելու բացառիկ իրավունք ձեռք բերել. Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Եռակողմ հայտարարության ստորագրման տարեդարձի կապակցությամբ։
«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցության մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերությունը բոլոր ոլորտներում», - ասվում է փաստաթղթում։ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները պարտադրված չեն եղել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա՝ նախատեսելով չափազանց հարգալից վերաբերմունք Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։
«Մենք չկարողացանք համաձայնության գալ մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ, և դա նորմալ է: Բայց արդեն իսկ հաստատված համաձայնությունը, ինչպես ասում են, ձեռք է բերվել տառապանքով և արդյունավետորեն իրականացվում է գործնականում», - նշել են ՌԴ դիվանագիտական ծառայությունից: