«Վանաձորն այսուհետ նոր քաղաքապետ պիտի ունենա». Արսեն Բաբայանը` դեկտեմբերի 5֊ի ընտրությունների մասին
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանի գովազդային պաստառի լուսանկարն ու կից գրել.
«Վանաձորն այսուհետ նոր քաղաքապետ պիտի ունենա»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահե Դոխոյանը, որպես Վանաձոր համայնքի քաղաքապետի թեկնածու, գլխավորում է «Հայրենիք» կուսակցության ավագանու ցուցակը:
Հիշեցնենք, որ ընտրությունները կկայանան 2021թ. դեկտեմբերի 5-ին: