ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի ասուլիսը․ ի՞նչ է սպասվում. ՈւՂԻՂ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռшզմագերիներին. «Ուժեղ Հայաստան»
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրըՔաղաքական մեսի՞ջ․ այսօր՝ սրտիկներ ադրբեջանական երգի ներքո, վաղը՝ պար ադրբեջանական դուդուկի տակԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կստանձնի ԱՊՀ-ում նախագահությունը 2029 թվականինՑավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ. ՓաշինյանԱդրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունըԿլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքիցՌուբեն Ռուբինյանի որոշմամբ հաստատվել է մի շարք եկեղեցականների գործունեությանը վերաբերող քննիչ հանձնաժողովի կազմըԱդրբեջանը պատրաստ է 2028-ին ստանձնել ԱՊՀ-ի նախագահությունը. ԱլիևԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.am
Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ шդրբեջшնցիների
Ադրբեջանցի Ռաիգ Աբբասովը դիմել է Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում (տեսանյութ)
Հութիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային. կան զոհեր և վիրավորներ
Փաշինյանը Թուրքմենստանում այցելել է Ադրբեջանի տաղավար, լսել մուղամ և տեսել օկուպացված Արցախի գորգերը
Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում. Մանե ԹանդիլյանՀայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան պայքարից դուրս է թողնել աշխարհի առաջին ռակետ Ելենա ՌիբակինայինԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր խաղաց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում․ Նիկոլ ՓաշինյանՕկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա
Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել
Որքան էլ մեծաթիվ ռեսուրսներ են դրվում Եկեղեցին վարկաբեկելու համար, մեկ է՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը գիտակցում է պարզ ճշմարտությունը. ԱբրահամյանՊենտագոնը ամերիկացի զինծառայողի մահապատիժը կհեռարձակի ուղիղ եթերում«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանըՄարտի 1-ի գործով մեղադրյալ Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել են դատարանԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը2020 թվականի պատերազմից ի վեր մենք մեծ ճանապարհ ենք անցել խաղաղության հասնելու ուղղությամբ․ Նիկոլ ՓաշինյաԶապորոժիեին կառավարվող ավիառումբերով հարվածելու հետևանքով կան զոհեր և վիրավորներՀայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր․ Նիկոլ ՓաշինյանՍիսիանում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն․ վիրավոր կնոջը սանավիացիայի ուղղաթիռով հասցրել են ԵրևանԱվելի քան 20 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել ՄոսկվայումԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները
Այլևս չշահարկել իմ և իմ ընտանիքին առընչվող որևէ թեմաներ. Տեր Սարգիս
ԱԹՍ-ները հարվածել են Էրբիլի մերձակայքում գտնվող իրանական քրդական ընդդիմության բազային
Սիսիանում 55-ամյա ուսուցչուհին ապտակել է 6-ամյա աշակերտին. նա ձերբակալվել է (տեսանյութ)
Իմ նախաձեռնությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ առաջադրեցին նախագահ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի. ԱլիևԱԱԾ-ում ցնծություն է. «Հրապարակ»Ո՞վ է «Ուժեղ Հայաստան»-ից ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Չի բացառվում, որ երկաթուղու հարցում էլ Փաշինյանը հետողորմյա անի. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինի«Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք». Մխոն տեղը չի գտնում. «Իրավունք»Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»ԿԳՄՍ փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Մի քանի բուհեր կմիավորվեն. «Հրապարակ». Ֆրանսիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև. կան մի քանի տասնյակ վիրավորներԸնդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրաՏիրադավ սրբազանները բացահայտումների շարք են սկսել. Մեկնարկը եկող շաբաթվանից կլինի. «Իրավունք»
Հասարակություն

Քիմիա առարկայից կտրվել է նաև ուսուցիչ, որը ամեն տարի ԵՊԲՀ է ուղարկում 10-ից ավել ուսանողներ. Սոֆյա Հովսեփյան

Անցկացվեց խայտառակ ամոթալի գործընթաց ,որին հաջորդեց խայտառակ ամոթալի վերաբերմունք բոլոր ուսուցիչների նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը`անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման թեմային:

«Ուսուցիչների կամավոր ատեստավորում...

Ի՞նչ կա թաքնված այս քայլի ներքո, որն այդպես էլ շատերը չնկատեցին։

Վերջին շրջանում ակտիվ քննարկվում էր ուսուցիչների ցածր աշխատավարձը և դրա ամոթալի լինելը և զուգահեռ տարվում կառավարության շռայլությունների հետ։

Բոլորը շատ լավ գիտակցում են, որ կրթության որակը միայն ծրագրի անորակությունից չէ, այլ նաև ցանկացած ծրագրի որակյալ իրացումից է։ Մինչ օրս ուսուցիչների մեծ մասն այն արել են շատ հոգատար և սիրով՝ փորձելով հնարավորության սահմանում կրթել և արժեքներ ստեղծել սերունդների մոտ, սակայն ցանկացած պարագայում միշտ ակնկալել են տարրական հարգանք և վերաբերմունք իրենց նվիրական աշխատանքին։ Հարգանքի բացակայությունը բոլոր ժամանակներում ակնհայտ է եղել, վերաբերմունքը նույնպես, սակայն մարդիկ ակնկալում էին այդ վերաբերմունքի փոփոխություն և ահա եկավ ուսուցչին լռեցնելու մի դավադիր ծրագիր...

Կառավարության յուրաքանչյուր անդամ իրեն իրավունք վերապահեց խոսել կամավոր ատեստավորման մասին ,սակայն որևէ մեկը չհետաքրքրվեց , թե դա ի՞նչ և ինչե՞ս է իրականացվելու։ Կազմեցին թեսթեր, որոնցում հաշվի չառնեվեց բազմաթիվ կարևոր հանգամանքներ։

Եկան ասելու «ցանկանու՞մ եք բարձր աշխատավարձ, ապա քննություն հանձնիր, հայտնվիր մեր թակարդում»։

Ովքե՞ր էին այդ ասողները։ Նրանք այն մարդիկ էին, որոնք այդ որոշման կայացմանը հասել էին նույն ուսուցիչների շնորհիվ ։

Անցկացվեց խայտառակ ամոթալի գործընթաց ,որին հաջորդեց խայտառակ ամոթալի վերաբերմունք բոլոր ուսուցիչների նկատմամբ ։

Սկզբից խոսեցին ցածր ցուցանիշի մասին, իսկ հետո որակեցին ուսուցչին անբան և համարեցին, որ եթե չեն կարող ատեստավորումն անցնել, ապա պետք է դուրս գան դպրոցից։ Կրկին կառավարության նիստի ժամանակ ամեն մեկը հասկանալով և չհասկանալով անարգեց ուսուցչին՝ դարձնելով նիստի ամենաթրենդային հարցը։

Այս օրերին քննարկվում է դատախազների աշխատավարձի բարձրացման հարցը և գլխավոր դատախազի տեղակալի մեկ ամսվա աշխատավարձը ավելին է քան ուսուցչի մեկ տարվա աշխատավարձը և այն դեպքում, երբ այս դատախազությունը տապալել է ամբողջ գործընթացը։

Դատախազը կամավոր ատեստավորման չի գնում, նրան նվիրում են այդ աշխատավարձը, քրտնաջան չի աշխատում ,այլ քրտնաջան գործեր է սարքում կամ գործեր ձախողում, բայց կրկին իրեն նվիրում են բարձր աշխատավարձ։

Այս գործընթացը համարում եմ հերթական մանիպուլյացիան, որով եկան ասելու.

Լռե՛ք ուսուցիչներ, ձեր աշխատավարձը չենք բարձրացնելու, քանի որ դուք մեր թակարդում կամավոր հայտնվեցիք։

Ի դեպ քիմիա առարկայից կտրվել է նաև ուսուցիչ, որը ամեն տարի ԵՊԲՀ է ուղարկում 10֊ից ավել ուսանողներ և ակնկալիքն էր, որ կամավոր ատեստավորմամբ կբարձրանա իր աշխատավարձը 30-50000 դրամ։

Մի՛ մտեք այս խաղերի մեջ հարգելի ուսուցիչներ։ Կազմակերպված հրաժարվե՛ք ատեստավորումից և պահանջեք հարգել և արժանապատիվ կերպով վերաբերվել ձեզ։

Որևէ մի բարձրաստիճան պաշտոնյա իրավունք չունի ձեզ անարգելու, հիշե՛ք, որ իրենք ձեր շնորհիվ են այդ աթոռները զբաղեցնում։

Կամ դուք կլինեք միասնական կամ կհալածվեք ինչպես միշտ...»,- գրել է նա: