Բոլորին վերաբերվել է ծնողաբար․ մահացել է ԵՊՀ պրոֆեսոր Աիդա Իսկոյանը
Մահացել է բոլորիս կողմից սիրված դասախոս, ԵՊՀ պրոֆեսոր Աիդա Բագրատի Իսկոյանը… Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Բոլորին վերաբերվել է ծնողաբար, եղել ուշադիր, հոգատար, բայց և պահանջկոտ…
Ազնիվ, մարդասեր ու հայրենասեր ընկեր Իսկոյանը, մարդ, ով իր հետևից թողեց անուն, որով միշտ հպարտանալու են իր զավակներն ու նրանց սերունդները …
Աստված հոգիդ լուսավորի, մեր Ընկեր ԻՍԿՈՅԱՆ…»։