Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Թուրքական «3+3» նախաձեռնությանը դրական արձագանքող հայ պաշտոնյաներին հիշեցնում եմ 13 տարի առաջ՝ 2008-ին տեղի ունեցած նմանատիպ դեպքի մասին. Հոխիկյան

Լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքական «3+3» նախաձեռնությանը դրական արձագանքող հայ պաշտոնյաներին հիշեցնում եմ 13 տարի առաջ՝ 2008-ին տեղի ունեցած նմանատիպ դեպքի մասին, որի հետևանքով Վրաստանը փաստացի դարձավ թուրքական վասալություն՝ ամբողջությամբ ընկնելով Թուրքիայի և Ադրբեջանի լծի տակ։

2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմի օրերին անգլիական «British Petroleum» ընկերությունը շտապեց փակել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը՝ վախենալով կորուստներ ունենալ։ Այդ ժամանակ Թուրքիան և Ադրբեջանը կրեցին հսկայական ֆինանսական կորուստներ, բայց Էրդողանը հանդես եկավ «Կայունության և համագործակցության կովկասյան պլատֆորմ» ստեղծելու առաջարկով, որի մեջ պետք է մտնեին Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը:

Այն ժամանակ Ռուսաստանը համաձայնեց՝ փորձելով իր տարածաշրջանային շահերը կյանքի կոչել այդկերպ, բայց Թուրքիայի շահերը մեր տարածաշրջանում երբևէ չեն եղել Ռուսաստանի շահերին համահունչ։ Էրդողանը 2008-ին ձգտում էր «Կայունության և համագործակցության կովկասյան պլատֆորմ»-ով մտնել Հայաստան և Վրաստան, կուլ տալ այս երկու պետությունների տնտեսությունները և դառնալ տարածաշրջանային գերտերություն՝ կյանքի կոչելով պանթուրքիզմի այս փուլը։ Թուրքական այդ նախագիծը, սակայն, կյանքի կոչվեց մասամբ՝ միայն Վրաստանի հատվածում։

Այսօր Վրաստանը ամբողջությամբ Թուրքիայի ազդեցության գոտում է, ամբողջ երկիրը թուրքական բիզնեսի դաշտում է՝ իր հետ բերելով նաև քաղաքական որոշումների կայացման վրա լուրջ ազդեցության։ Դա ինքներս էլ տեսել ենք բազմիցս։ Չասենք նաև Վրաստանի հանրության մեջ պարբերաբար գլուխ բարձրացնող բողոքը՝ թուրքական լծից ազատվելու համար։ Բայց վրացիների համար արդեն ուշ է։

2020-ի արցախյան պատերազմի ակտիվ փուլի ավարտին՝ դեկտեմբերից Էրդողանը հայտարարեց «3+3» նախագծի մասին՝ ներառելով Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։ Դա ճիշտ նույն «Կայունության և համագործակցության կովկասյան պլատֆորմ»-ն է՝ այլ անվանումով։

Ռուսական և իրանական դիվանագիտությունը, կարծում եմ, լավ են հասկանում՝ «3+3» թուրքական նախագծի իրագործման դեպքում ռուսներին մեր տարածաշրջանում անելիք չի լինի, և նրանք ստիպված են լինելու իրենց տեղը զիջել թուրքերին, իսկ Իրանը կհայտնվի ամբողջական շրջափակման մեջ։

Թուրքիան ձգտելու է անպայման տնտեսապես մտնել Հայաստան և գրավել մեր երկիրը ոչ թե զենքով, այլ փողով։ Դա թուրքական կողմին հաջողվել է հայ քաղաքական պաշտոնյաներին համոզելու առումով։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ՀՀ քաղաքական իշխանության մի շարք օլիգարխներ ու բարձր աթոռների չինովնիկներ լոզոտ բերաններով խոսում թուրքական ճանապարհների ու թուրքական փողերի մասին՝ չհասկանալով, որ թուրքական փողերի առաջին զոհերը հենց իրենք են դառնալու, երբ հանկարծ իրականություն դառնա թուրքական այդ նվաճողական նախագիծը։

Ես հույս ունեմ, որ Հայաստանը տնտեսապես նվաճելու թուրքական երկրորդ փորձը ևս չի իրականանա, և դրա համար մենք՝ հայ հանրությունը պետք է իր հստակ խոսքն ասի։ Ձևեր և միջոցներ կան, պետք է համախմբվել մեկ գաղափարի ներքո և արտահայտել ազգային միասնական դիրքորոշում՝ անկախ քաղաքական իշխանության ապազգային քայլերից։ Դա նաև իշխանությանը կզգաստացնի»: