Ի՞նչ արժե մկան ծակը, որտեղ թաքնվել է Նիկոլը՝ ռուսաստանյան «մրցելույթից» առաջ. Գևորգ Պետրոսյան
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի՞նչ արժե մկան ծակը, որտեղ թաքնվել է Նիկոլը՝ ռուսաստանյան «մրցելույթից» առաջ…
Նիկոլն էլի թաքնվել է…Այն Նիկոլը, ով ժողովրդին խաբում էր, թե Կառավարության շենքը ժողովրդինն է, ով իրավունք ունի քացով բացել էդ շենքի դռները…
Իսկ հիմա էդ դռներն արգելափակված են հարյուրավոր ոստիկաններով…
Նիկոլը ցուցամոլ մարդ է…
Նա լայվ է մտնում ամենաչնչին դրական առիթով, երբ դա կարող է մազաչափ նպաստել սրընթաց վայրէջք ապրող իր վարկանիշի փրկությանը…
Նա չկա, չի երևում, ուրեմն՝ գործերը լավ չեն…
Նա, ամենայն հավանականությամբ, երկրորդ և կործանարար որոգայթն է պատրաստվում հյուսել ամսի 9-ին՝ Մոսկվայում…
Դուրս արի, այ տղա, ասա մեզ, ասա մեր սփյուռքի հայրենակիցներին, թե ինչ ես պատրաստվում անել, սպասում ենք քեզ, ստախոս, դուրս արի ծակից…
Փաստորեն, շատ թանկ արժե այդ ծակը…
Մեղկ ես, կխեղդվես ծակի մեջ…»: