Բուհական համակարգի «կուսակցականացման» դեմ «պայքարողներ», լա՞վ եք. Էդուարդ Շարմազանով
Բա ինչո՞ւ «կուրծք չեք ծեծում», որ անթույլատրելի է բուհական խորհուրդների կուսակցականացումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Բուհական համակարգի «կուսակցականացման» դեմ «պայքարողներ», լա՞վ եք։
Իսկ բուհական խորհրդի նախագահ ընտրվող պաշտոնյաներ, դուք ո՞նց եք։
Բա ինչո՞ւ «կուրծք չեք ծեծում», որ անթույլատրելի է բուհական խորհուրդների կուսակցականացումը։
Պաշտոնյաներին ընտրողներ ու ծափահարողներ,դուք ինչպե՞ս եք, նորմալ տեղավորվե՞լ եք, աչքներդ լույս լինի…
Մարդ պետք է սկզբունք ու համոզմունք ունենա,այլ ոչ թե շահի համար ոտնատակ տա դրանք։
Շարունակեք «ծառայել» ձեր նոր ,բայց այլեւս մշտական «տերերին»՝ շահին ու պաշտոնին»,- գրել է նա։