Թուրքիայում հնագետները գտել են Աֆրոդիտեի և Դիոնիսոսի գլուխները
Հին հունական աստվածների գլուխներ՝ հինգ հազար տարեկան, հայտնաբերվել են Թուրքիայում, հայտնում է Greek Reporter-ը։
Տեղեկությունների համաձայն՝ հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերել են հին հունական աստվածների՝ Աֆրոդիտեի և Դիոնիսոսի գլուխները հնագույն Այզանոյ քաղաքի տարածքում։
Հաղորդվում է, որ արձանների մարմինները հայտնաբերվել են նախորդ պեղումների ժամանակ։ Այժմ գիտնականները մոտ հինգ հազար տարի առաջ կրաքարից հմտորեն փորագրված գլուխներ են գտել: Ըստ պեղումների համակարգող, Թուրքիայի Դումլուփընար համալսարանի հնագետ Գոհան Քոսքունի, հայտնաբերված գտածոները «շատ կարևոր» են հետագա հետազոտությունների համար։
Նա նշել է, որ հայտնաբերված արտեֆակտները վկայում են Հին Հունաստանի բազմաստվածային մշակույթի երկարատև գոյության մասին, որը չի կորցրել իր նշանակությունը հռոմեական դարաշրջանում։