Թշնամին հստակ հասկացրել է, որ ինքը նույն թուրքն է, նույն թշնամին, որին լավ են ճանաչում արցախցիները. Նաիրի Հոխիկյան
Լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զարմանալի և անսպասելի չէ, որ ադրբեջանցիները պետք է պարբերաբար սադրանքների ու դիվերսիաների դիմեն հայերի նկատմամբ՝ փորձելով վախ տարածել մեր մեջ և այդկերպ ստիպելով հայաթափել նախ Արցախը, ապա աստիճանաբար ամբողջ Հայաստանը։
Շուշիի խաչմերուկի մոտ կրակելով ջրամատակարարման խողովակների հետ աշխատող հայ մասնագետների վրա՝ թշնամին հստակ հասկացրել է, որ ինքը նույն թուրքն է, նույն թշնամին, որին լավ են ճանաչում Արցախցիները՝ 70 տարի ապրելով այս սրիկայությունների պայմաններում։
Թշնամին, սակայն, մի բան չի հասկանում։ 1988-ից հետո էլ Արցախցին սկզբում անզեն էր, սկզբում էլ Արցախցուն ստիպում էին լռել ու իր հույսը դնել ռուսների վրա, բայց աստիճանաբար մերոնք ինքնակազմակերպվեցին ու սկսեցին թշնամու հերն անիծել։
Այսօր մի օգտատեր գրել էր՝ ադրբեջանցինները բնավորությամբ նման են իրենց ոչխարներին․ դրանց պիտի մահակով զարկես, որ հասկանան, թե որտեղ պիտի արածեն։
30 տարի հետո պատմությունը կրկնվում է։
Նորից ինքնակազմակերպվելու ենք ու նորից թշնամու հերն անիծենք, նորից թշնամուն դուրս շպրտենք Շուշիից․․․ Չկասկածեք մեկ վայրկյան, միայն թե չհուսահատվենք․․․»: