Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ոչինչ ինքնագլուխ չեմ արել. տարածքը հատկացված չէ գերեզմանատան համար, ինչպե՞ս կարող եմ տրամադրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» նախորդ համարում անդրադարձել էր Փարաքար համայնքի բնակիչների բողոքին: Նրանք մեզ հետ զրույցում տեղեկացրել էին, որ համայնքի գերեզմանատանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայրը՝ Արշակ Մկրտչյանը, արհեստական թումբ է սարքել, գլխաքար դրել՝ իբր այդտեղ մարդ կա թաղված: Նրանց խոսքերով, սակայն, նա ուղղակի զավթել է այդ տարածքը՝ որպես գերեզմանոցի տեղ: Արշակ Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, որ նախկինում այդտեղ եղել է քարհանքի տարածքը, սակայն հանքը դադարել է գործել:

«Դիմել եմ Մերձավանի համայնքապետին, վերջին 10 տարվա մեջ խնդրել, 3-4 տեղ վերցրել:

Գերեզմանոցը Փարաքարինն է, բայց քանի որ նախկինում եղել է հանքի տարածք, հիմա դա մտել է Մերձավանի վարչական տարածքի մեջ:

Ոչինչ ինքնագլուխ չեմ արել»,-նշել էր Մկրտչյանը:

Խնդրի առնչությամբ կապ հաստատեցինք նաև Մերձավանի համայնքապետ Լևոն Գրիգորյանի հետ: Վերջինս էլ այս թնջուկի հետ կապված սեփական տեսակետը ներկայացրեց. «Ժամանակին ինձ մոտ եկել են գերեզմանոցի համար: Ճշտել եմ, որ այդ տարածքը մեր վարչական շրջանի տարածքում չէ, այլ Փարաքար համայնքի վարչական տարածքում: Գնացել եմ, ցույց տվել համայնքների սահմանները, իրենք այդտեղից գերեզմանոց են վերցրել, գիտեմ նաև, որ վերջերս ինչ-որ մեկի հուղարկավորությունն են կատարել:

Բայց վերջերս հանքի տարածքի վարձակալը զանգահարեց ինձ, ասաց՝ գերեզմանները, կարծես թե, մեր տարածք են մտնում: Գնացի, տեսա, որ ճանապարհի վրա գերեզմանոց է հայտնվել՝ գերեզմանաթումբ, ցանկապատ և այլն, հարցրեցի, թե սա ո՞վ է արել, սա արդեն Մերձավանի վարչական տարածքն է, ո՞վ է թույլ տվել քանդել: Ասացին, որ դա գերեզմանոց չէ, ուղղակի թումբ են արել, այդպես մնացել է: Հարցրեցի՝ ով է արել, ասացին Արշակը, բայց դա ես իրեն ցույց չեմ տվել: Ո՞նց կարող եմ իրեն Մերձավանի վարչական տարածքից հող տրամադրել, թեկուզ հուղարկավորության համար: Եթե այդ տարածքը հատկացված չէ գերեզմանատան համար, ինչպե՞ս կարող եմ տրամադրել իրեն որպես գերեզմանոցի տարածք:

Տվյալ տարածքի մասին, որ խոսվում է, քարտեզը հիմա ինձ մոտ է, գտնվում է Փարաքարի վարչական տարածքում, իսկ այդ մեկ գերեզմանատեղին, որտեղ որևէ մեկը թաղված չէ, Մերձավանի վարչական տարածքում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորյանը: Նա նաև առաջարկեց զրուցել գերեզմանատան պահակի հետ. «Ավելի ճիշտ կլինի պահակին հարցնեք, ինքը ձեզ ամեն ինչ կպատմի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում