Արցախում հրաժեշտ են տալիս Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա Սարգսյանին
Արցախը հրաժեշտ է տալիս հերոսածին Նորա մայրիկին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը եւ լուսանկարներ հրապարակել:
«Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:
Խունկ և խոնարհում ազնվահոգի Նորա Սարգսյանի հիշատակին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը։