Շուշիի խաչմերուկում հայ երիտասարդի գնդակահարումը ցուցադրական զոհաբերության սիմվոլիկ ակտ էր, որն իր մեջ ուներ մեսիջ. քաղաքագետ
Երեկ Շուշիի խաչմերուկում հայ երիտասարդի գնդակահարումը ցուցադրական զոհաբերության (մատաղի) սիմվոլիկ ակտ էր, որն իր մեջ ուներ մեսիջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
«Մենք ձեզ ամեն անգամ էլ մատաղ ենք անելու, երբ որ ցանկանանք։ Բայց դա կարևոր չէ, քանի որ ՀՀ-ն պատրաստվում է խաղաղության», - գրել է Ղևոնդյանը: