ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ
Նոյեմբերի 9-ին N զորամասի ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ։
Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև արագ կողմնորոշվելու և օդում թիրախը խոցելու հմտությունները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից: