Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքով կկարողանանք առաջ գնալ. Շիրակի մարզպետն աշխատանքային առաջին խորհրդակցությունն է անցկացրել
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը աշխատանքային առաջին խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ։ Շիրակի մարզպետը նշել է, որ աշխատանքի մեջ կարևորում է պատասխանատու վերաբերմունքը․
«Հարգելի գործընկերներ, ձեզանից շատերին անձամբ եմ ճանաչում, միասին աշխատել ենք, հիմա, երբ ստանձնել եմ մարզպետի պաշտոնը համատեղ աշխատանքում ինձ համար կարևոր պայման է լինելու հոգատարությունն ու համագործակցությունը։ Մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն մարզի հիմնահարցերի լուծմանը, լիահույս եմ, որ համատեղ աշխատանքով կկարողանանք առաջ գնալ»։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել աշխատանքային մոտեցումներին, ինչպես նաև առաջիկա անելիքներին։ Խորհրդակցության ավարտից հետո Շիրակի մարզպետը շրջել է բոլոր ստորաբաժանումներում։