«Մուրացան» համալսարանական հիվանդանոց է ընդունվել 8 երեխա՝ սննդային թունավորման կասկածով
«Մուրացան» համալսարանական հիվանդանոց է ընդունվել 8 երեխա՝ 7-ից 11 տարեկան հասակի՝ սննդային թունավորման կասկածով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Ներկա պահին, երեխաներից 5-ը գտնվում են բուժհաստատության բոքսային բաժանմունքում`կայուն ծանր վիճակում,իսկ մյուս 3-ը թունաբանական բաժանմունքում` միջին ծանրության»,- գրել է Դանիելյանը: