«Զանգեզուրի միջանցքը» չի սպառնում որևէ երկրի շահերին. Թուրքիայի պաշտպանության նախարար
Երևանը պետք է օգտվի պատմական հնարավորությունից և պատասխանի խաղաղության մասին կոչերին, որոնք հնչեցնում են Անկարան և Բաքուն: Այս մասին գրում է ադրբեջանական Minval.az-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարի խոսքին:
Նշվում է, որ վերջինս նման հայտարարություն է արել Ադրբեջան կատարած այցի շրջանակներում:
Անդրադառնալով այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ թուրք նախարարն ընդգծել է, որ տվյալ տրանսպորտային երթուղին սպառնալիք չի ներկայացնում որևէ երկրի շահերի համար: