Ուզում եք ընդունեք, ուզում եք՝ մի ընդունեք, բայց 1994թ.-ից ի վեր, Արցախի ու Հայաստանի պետականությունը, անվտանգությունը, հայ ժողովրդի թասիբն ու պատիվը պահում էր հենց ձեր կողմից ատելի «Ղարաբաղյան Կլանը». Զավեն Գյուրզա
Զավեն Գյուրզան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուտող-խմող հայ ժողովուրդ, այ տենց նստեք ձեր տները, սպասեք, որ թուրքին Երևանում աղ ու հացով դիմավորեք…
Ասել եմ և կրկին կասեմ…Ցավոք նիքոլը հայ ժողովրդի մեծամասնության հավաքական կերպարն է… Դրա համար էլ ժողովրդի ընտրյալներն են՝ հողատուները, գռզոները, բանկա բութուլկա պահողները, անդոնները, բեղլուները, алена եղջերավորները, սրբապիղծ ու այլասեռված վիժվածքները… Նիկոլին նայելով ձեզ եք տեսնում…
Ցավոք, ժողովրդի մի մեծ մասն էլ անտարբերներն են…
Ում համար պետականությունն իրենց անձնական շահն է, իսկ հայրենասիրությունը՝ անձնական ստամոքսը…
Ուզում եք ընդունեք, ուզում եք՝ մի ընդունեք, բայց, փաստորեն, 1994թ.-ից ի վեր ոչ միայն Արցախի ու Հայաստանի Պետականությունը, Անվտանգությունը, Արժանապատվությունը և Հեղինակությունը այլ նաև Հայ ժողովրդի Թասիբը և Պատիվը պահում էր հենց ձեր կողմից ատելի «Ղարաբաղյան Կլանը»: