Պետդեպը դատապարտել է Շուշիի մերձակայքում հայ խաղաղ բնակչի սպանությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն դատապարտել է Շուշիի մոտ հայ խաղաղ բնակչի սպանությունը։
«Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ խաղաղ բնակչի մահվան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել փոխգործակցությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար»,- ասվում է «Twitter»-ում գերատեսչության հաղորդագրության մեջ։