Տրակտորիստը հրաշքով է փրկվել. Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավարը՝ ադրբեջանցիների արձակած կրակոցների մասին. «Sputnik Արմենիա»
ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում այսօր ադրբեջանական դիրքերից կրակոց է արձակվել գյուղի տարածքում հողագործական աշխատանքներ կատարող գյուղացու ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը։
«Տրակտորիստը հրաշքով է փրկվել, նա չի վիրավորվել։ Կրակոցից վնասվել է միայն տրակտորը»,– ասաց գյուղապետը։