Ֆրանսիան կկառուցի միջուկային ռեակտոր
Փարիզը տասնամյակների ընթացքում առաջին անգամ կվերսկսի միջուկային ռեակտորների կառուցումը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին հայտնում է RIA.ru-ն։
Ֆրանսիայի էներգետիկ անկախությունը երաշխավորելու համար երկիրը պետք է խնայի էներգիան և ներդրումներ կատարի ածխածնային էներգիայի մեջ, ասել է նա:
«Մենք մտադիր ենք տասնամյակների ընթացքում առաջին անգամ վերսկսել մեր երկրում միջուկային ռեակտորների կառուցումը և շարունակել վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը»,- ասել է Մակրոնը։