Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Պոպուլիզմը և հակապետական քարոզչությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․

«Քաղաքական գործիչները միշտ կանգնած են երկընտրանքի առջեւ՝ ասել այն, ինչ այս պահին դիվիդենդներ կբերի, բայց կվնասի պետության երկարաժամկետ շահերին, թե՝ այն, ինչ կարող է ներքին լսարանում դժգոհություն առաջացնել, սակայն հետագայում պետք կգա կարեւոր պետական շահերի լուծման տեսանկյունից: Իհարկե, ինչպես շատ այլ դեպքերում, այստեղ էլ պետք է պահպանել չափի զգացողությունը, որովհետեւ եթե քո հասարակությունը քեզ բացարձակապես չի հասկանում, ապա դու չես կարողանա իրագործել այն ծրագրերը, որոնք պետության համար կարեւոր ես համարում: Այդ առումով, իհարկե, «հակապոպուլիզմի ծայրահեղական» էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում հազվադեպ էր շփման մեջ մտնում հասարակության հետ եւ վճռական պահին՝ 1997 թվականի աշնանը, չկարողացավ համոզել քաղաքացիներին՝ իր ընտրած ուղու ճշմարտացիության մեջ:

Արդյունքում այն հազվագյուտ ժամանակաշրջանը մեր ժողովրդի պատմության մեջ, երբ մենք կարողացանք ոչ թե հանձնել, այլ ազատագրել որոշակի տարածքներ, նրա ընդդիմախոսների ջանքերով հաջողությամբ բնութագրվեց որպես «ցրտի-մթի» տարիներ: Բայց պոպուլիզմի չեմպիոնն, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է, որը խոսում է բացառապես իր ընտրազանգվածի զգացմունքների վրա խաղալու համար, ինչն ավելի վտանգավոր է, քան վերը նկարագրված «հակապոպուլիզմը»: Օրինակ, իրեն համակրող հազարավոր քաղաքացիներին հանգստացնելու համար նա փաստացի ընդունում է, որ Գորիս-Կապան ավտոմայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը պատկանում է Ադրբեջանին: Ասածի իմաստը հետեւյալն է՝ «ամեն ինչ OK է, ամեն ինչ նորմալ է, Ադրբեջանն իրավունք ունի այդ ճանապարհին անել ինչ ուզում է, այդ թվում՝ կանգնեցնել մեր կամ իրանական մեքենաները»: Բայց բանակցային դիրքի տեսանկյունից դա կոպիտ սխալ է, որը թույլ է տալիս հակառակ կողմին դա օգտագործել: Իրավունքը պետք է պահել եւ հետո օգտագործել դիվանագիտության ու մարտի դաշտում, ոչ թե սեփական ժողովրդի առաջ արդարանալու համար հանձնել՝ ոչինչ չստանալով:

Բայց մեր պետության հետագա տասնամյակների համար, թերեւս, ավելի կարեւոր են իշխանության պնդումները Հայոց բանակի մասին, որոնք, բնականաբար, դարձյալ արվում են պարտության մեղքը զինված ուժերի գլխավոր հրամանատարի վրայից զինվորականների վրա գցելու համար: Այնինչ ես համոզված եմ, որ 30 տարվա ընթացքում մեզ հաջողվել է ստեղծել մարտունակ բանակ՝ իհարկե, թերություններով, կամայականություններով, կոռուպցիոն դրսեւորումներով: Հիմա էլ է այդ բանակը մարտունակ, եւ մեր խնդիրների մեծ մասը քաղաքական, ոչ թե ռազմական ոլորտում է: Սեփական ընտրազանգվածի զգացմունքները շոյելու համար փաստացի ասել, որ մենք ոչ մի բանակ էլ չենք ունեցել, որ դա գողերի եւ ավազակների ինչ-որ հավաքածու էր, նշանակում է՝ քար գցել ոչ թե անցյալի, այլ ապագայի ուղղությամբ:

Բանակի բոլոր սպաները թալանչիներ են, բոլոր գիտնականները ձրիակերներ են, մշակույթի բոլոր գործիչները «նախկինների սպասավորներ» են, բոլոր դասախոսները կաշառակերներ են, դպրոցի բոլոր ուսուցիչներն անգրագետ են՝ ահա ներկայիս իշխանության քարոզչության առանցքը: Այդ քարոզչությունն, իմ կարծիքով, հակապետական է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։