Ուրեմն Շիրակի մարզում մի ղայդին, գործից հասկացող տղա չկար՝ պտի Նազելի Բաղդասարյանը մարզը ղեկավարե՞ր…
Մտածում եմ, թե ինչու՞ պետք է մարզի բնակչությունը մեխանիկորեն հանդուրժի ցանկացած նորանշանակ մարզպետի… Շիրակի մարզի ղեկավարի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի նշանակման հետ կապված իր մտահոգությունն է հայտնել նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Հիմա եթե ես նստեմ, ասենք՝ Երևան-Մոսկվա թռչող ինքնաթիռի ղեկին, պարտավո՞ր են մարդիկ նստել այդ ինքնաթիռը…
Իհարկե՝ ոչ…
Նազելի Բաղդասարյանն ի՞նչ կապ ունի մարզպետի պաշտոնի հետ…
Ուրեմն Շիրակի մարզում մի ղայդին, գործից հասկացող տղա չկար, պտի Նազելի Բաղդասարյանը մարզը ղեկավարե՞ր…
Ավելի մեծ հեգնանք հնարավոր չէր ցուցաբերել մեր սիրված մարզի նկատմամբ…
Ստեղ դիտավորություն կա, պետք ա տեսնել, հասկանալ…»