Իրանն ազատ է արձակել վիետնամական դրոշով նավթատար նավը
Վիետնամի դրոշով նավթատար «Sothys» նավն ազատ է արձակվել Իսլամական Հանրապետության դատարանի որոշմամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական պետական լրատվամիջոցներին։
Հաղորդվում է, որ առեւտրային նավը նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան լքել է Իրանի տարածքային ջրերը՝ Բանդար Աբաս նավահանգստում նավթի բեռը բեռնաթափելուց հետո։
Ավելի վաղ ԱՄՆ-ում պնդում էին, որ Իսլամական հեղափոխության պահապանների (ԻՀՊԿ) ուժերը հոկտեմբերի 24-ից պահում են Վիետնամի դրոշով ծածանվող տանկեր։