Աֆղանստանում մարդիկ լրագրող են ձևացել՝ երկիրը լքելու համար
Աֆղանստանի հարյուրավոր քաղաքացիներ լրագրող են ձևացել, որ լքեն հանրապետությունը այն բանից հետո, երբ թալիբները գրավել են իշխանությունը, հայտնում է «Khaama Press»-ը՝ հղում անելով Աֆղանստանի լրագրողների ազգային միությանը։
Հաղորդվում է, որ հանրապետությունից արևմտյան ուժերի տարհանման ժամանակ մի շարք ոչ մեդիա կազմակերպություններ լրագրողների անվան տակ ցուցակներում ավելացրել են իրենց աշխատակիցներին, ինչպես նաև նրանց հարազատներին և ընկերներին, ինչը թույլ է տվել աֆղանցիներին արագ ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթեր և լքել երկիրը։
Նշվում է, որ այս կազմակերպությունները յուրացրել են նաև միջազգային ֆինանսական աջակցության մի մասը։ Մասնավորապես, ըստ Ժուռնալիստների ազգային միության, որոշ լրատվամիջոցներ լրագրողական հավատարմագրեր են վաճառել սև շուկայում։