Պարզվել է Երևանի Արմենակյան փողոցում կնոջը ծեծող տղամարդու ինքնությունը
Այսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր։