ԱՄՆ տասը նահանգ դեմ է Ջո Բայդենին
ԱՄՆ տասը նահանգ դատի է տվել Բայդենի վարչակազմին՝ բուժաշխատողներին պատվաստելու համար, հայտնում է Reuters-ը։
Նահանգների տասը գլխավոր դատախազները նշել են, որ Բայդենի վարչակազմի պահանջը՝ պատվաստել միլիոնավոր ամերիկացի բուժաշխատողներին կորոնավիրուսի դեմ, կխորացնի աշխատուժի պակասը:
Կոչը հնչել է այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը հայտարարել է, որ բուժաշխատողների պատվաստման մանդատը ուժի մեջ կմտնի հունվարի 4-ից։