Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 588 հազար մարդ
Նոյեմբերի 11-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (COVID-19) հասել է 252 151 231-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 588 392։
Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5,088,497 մարդ, ապաքինվել է 228,193,311 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (47 647 745), երկրորդը՝ Հնդկաստանը (34 401 670), երրորդը՝ Բրազիլիան (21 911 382), որին հաջորդում է Միացյալ Թագավորությունը (9 406 001): և Ռուսաստանը (8 911 713)։