Առուշ Առուշանյանն ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար
Գորիսում կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Առուշ Առուշանյան» դաշինքը: «Առուշ Առուշանյան» դաշինքը ներկայացել է 13, ՔՊ-ն՝ 7, ՀԱԿ-ը՝ 1 ներկայացուցչով:
Նիստը վարել է ավագանու ամենատարեց անդամ Արմենուհի Սոնյանը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Առուշ Առուշանյանը իրավունքի ուժով ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար: