Ադրբեջանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին․ Բայրամով
Ադրբեջանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին և աջակցում է կայունության ապահովմանն ուղղված ցանկացած ջանքերի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների դիվանագիտության ղեկավարների 8-րդ հանդիպմանը։ Ստամբուլում ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը ուշադրություն է հրավիրել Հարավային Կովկասում խաղաղ նախաձեռնություններին և Բաքվի և Անկարայի հաջող համագործակցությանը։
Ադրբեջանցի նախարարի խոսքով, 3+3 ձևաչափը կարող է տարածաշրջանում համագործակցության օգտակար մեխանիզմ դառնալ։
Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսուհետ Հարավային Կովկասում գործընթացները կզարգանան բոլորովին այլ բանալիով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումով։