Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը հավանաբար կնշանակվի Հայաստանում Ադրբեջանի դեսպան. Էդգար Ղազարյան

Արմեն Գրիգորյանը, հավանաբար, կանցնի նոր աշխատանքի․ հաջորդ քայլում Հայաստանում պետք է բացվի Ադրբեջանի դեսպանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, արձագանքելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի տարածքում Ադրբեջանի սահմանային անցակետի բացումը ունենալու է իրավական հետևանքներ։ Սահմանային անցակետի հիմնական գործառույթը դրանով անցնող անձանց փաստաթղթային ստուգումը, նրանց տվյալների արձանագրումը և վերահսկողությունն է։ Ակնհայտ է, որ բոլոր այն անձինքն, ովքեր փորձեն անցնել ՀՀ տարածքի այդ հատվածով ստիպված պետք է լինին Ադրբեջանի սահմանային ծառայության աշխատակիցներին ներկայացնել իրենց անձնագրերը։

Բնականաբար, նրանք կթույլատրեն այդ տարածով անցնել միայն այն անձանց ովքեր ունեն Ադրբեջանի տարածք օրինական մուտքի իրավուն (Ադրբեջանի VISA կամ դրանց ազատված լինելու իրավունք)։ Բնականաբար, Հայաստանի քաղաքացիները Ադրբեջանի մուտքի իրավունք չունեն և առայժմ չեն կարող ունենալ։ Ստացվում է, որ այսօրվանից, ճանապարհի այդ հատվածով կարող են անցնել միայն օտարերկրացիներ, ովքեր ունեն Ադրբեջանի մուտքի իրավունք, իսկ նրանց բեռները կձևակերպվի «ժամանակավոր ներմուծում արտահանման նպատակով» մաքսային ռեժիմով։

Ակնհայտ է, որ այն բեռները, որոնց վերջնական հասցեակետը Հայաստանն է կարող են ունենալ խնդիրներ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն չունեն բեռնափոխադրումները և առևտրաշրջանառությունը կարգավորող որևէ միջպետական համաձայնագրեր։ Այսինքն` ադրբեջանցիները կթույլատրեն, օրինակ, իրանական այն բեռնատարների մուտքն այդ տարածք, ովքեր տարանցիկ բեռներ են փոխադրում երրորդ երկրներ։

Որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան անցնել ճանապարհի այդ հատվածով, ապա նրանք պետք է ունենան Ադրբեջանի VISA (մուտքի արտոնագիր)։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում բացվի Ադրբեջանի դեսպանություն, իսկ մի շարք այլ քաղաքներում հյուպատոսություններ։ Ներկա պահին Հայաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնի ամենամեծ հավակնորդը կարող է լինել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ի դեպ, այդ պաշտոնում նրա նշանակման համար Ադրբեջանի մեկնաբանություններով իրավական խնդիրներ չեն կարող առաջանալ, քանի, որ նա ծնվել է Արցախի Մարտունու շրջանում, որը Ադրբեջանցիներն իրենց տարածքն են համարում։

Փաստացի ստացվում է, որ Գորիսից դեպի Հարավ ընկած ողջ տարածքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Ադրբեջանին, ընդ որում դա կատարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոպիտ խախտումով և բանավոր հանձնարարությամբ։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովում խոստովանական ցուցմունք է տվել, որ զորքերի նահանջի հրամանն ինքն է տվել։

Դեռևս ոչ ոք չի պատասխանում այն հարցին, որ, քանի դեռ չի իրականացվել սահմանագծում և սահմանազատում, ինչպե՞ս է որոշվել հայ-ադրբեջանական սահմանը և ի՞նչ իրավունքով են ադրբեջանցիները հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Փաստացի ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն գրավոր հայտարարությամբ Արցախն է հանձնել թշնամուն, այլև բանավոր հանձնարարությամբ՝ Սյունիքը։ Նոր աղետալի զարգացումները կանխելու համար ոչ թե օր առաջ, այլ վայրկյան առաջ նա պետք է վռնդվի իշխանությունից և պատասխանատվության ենթարկվի իր բոլոր գործողությունների և որոշումների համար։

Ոչ մի ապօրինի ընտրություն կոչված խեղկատակություն չի կարող արդարացնել նրա գոյությունը իշխանության ղեկին։ Ընտրությունների արդյունքները կեղծելն ու իշխանազավթումը այլ գործողություն է, որի պատասխանատվությունն առանձին դիտարկման առարկա պետք է հանդիսանա»։