Գեղարքունիքում, Սյունիքի «Զանգեր»-Գորայք, Տաթև-Աղվանի ճանապարհներին և «Մեղրու սար» հատվածում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի «Զանգեր»-Գորայք, Տաթև-Աղվանի ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։