Մեծ Բրիտանիան Իրանին կվճարի 1974թ.-ից մնացած 535 միլիոն դոլար պարտք
Լոնդոնը և Թեհրանը սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Իրանին վճարել 400 միլիոն ֆունտ ստեռլինգ (535 միլիոն դոլար) պարտք 1979 թվականին չմատակարարված տանկերի համար։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալի Բաղերի Քիանին։ «Պարտքի մարման հիմնական հարցը և դրա մակարդակը համաձայնեցված են, սակայն վճարման եղանակի և գործընթացի հարցը դեռ լուծված չէ»,- իրանցի դիվանագետի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։
Թեհրանը Լոնդոնից փոխհատուցում է պահանջում 1974 թվականի խզված պայմանագրի համար, որի համաձայն բրիտանական International Military Services (IMS) ընկերությունը պարտավորվել էր Իրանին մատակարարել ավելի քան 1000 բրիտանական Chieftain տանկեր: Սակայն 1979 թվականի հեղափոխության և իսլամական հոգևորականության իշխանության գալու պատճառով Լոնդոնը միակողմանի չեղյալ հայտարարեց պայմանագիրը։
Դատավարությունը երկար տևեց, սակայն 2012-ին Արդարադատության միջազգային դատարանը Մեծ Բրիտանիային պարտավորեցրեց Իրանին վճարել 400 միլիոն ֆուտ փոխհատուցում: Սակայն, ինչպես նշեցին բրիտանացիները, միջոցների ստացողը Իրանի պաշտպանության նախարարությունն է, և այն գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ, ինչի արդյունքում Բրիտանիան չի կարող փոխանցել պարտքը։