Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Վարչապետը չէր ուզում, որ մարդիկ ասեն՝ «Նիկոլ-դավաճան»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․

«Վերջերս բրիտանացի հայտնի լրագրող Թոմ դը Վաալը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին, որում հետեւյալ միտքն է հայտնում. «Գրեթե նույն արդյունքը, ինչ կողմերը ստացան 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, նրանք կարող էին ստանալ և առանց պատերազմի»։ Հավանաբար, լրագրողը նկատի ունի, որ, մասնավորապես, Հայաստանը «գրեթե նույն» վիճակի կարող էր հասնել՝ առանց 3700 մարդու զոհաբերելու: Իմ կողմից ավելացնեմ՝ վարչապետը դա չի արել, որովհետեւ չէր ուզում, որ մարդիկ ասեն՝ «Նիկոլ-դավաճան»:

Բայց զուտ մեթոդոլոգիական առումով ինձ թույլ կտամ դը Վաալի մտքի հետ համաձայնել միայն մասամբ: Նախ՝ «պատմական ռեկոնստրուկցիան» («ինչ կլիներ, եթե..») երբեմն օգտակար վարժություն է, բայց 100 տոկոսանոց արդյունք այստեղ ապահովել հնարավոր չէ: Ի՞նչ կլիներ, եթե 2011 թվականին Ադրբեջանը համաձայներ Կազանի փաստաթղթին, եւ հետագա տարիներին այն կյանքի կոչվեր: Իսկ եթե իրագործվեր 1997-ի Տեր-Պետրոսյանի ծրագի՞րը: Պարզ է, որ տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող մարդիկ այդ հարցերին կտան տարբեր պատասխաններ:

Համենայնդեպս, կարգավորման ոչ մի հրապարակած ծրագրում ասված չէ, որ հայկական ուժերը պետք է դուրս գան Շուշիից եւ Հադրութից: Այնպես որ Թոմ դը Վաալի ասած «գրեթե»-ն զուտ ֆիզիկական չափեր ունի, որոնք իրականում մեզ՝ հայերիս համար շատ մեծ են: Բայց եկեք մտափորձը շարունակենք եւ ենթադրենք, որ այդ «գրեթե»-ն հավասար է զրոյի: Որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ բանակցված արդյունքը եւ այն արդյունքը, որը ստացվել է պատերազմում պարտության հետեւանքով, քաղաքական առումով նույնն են: Քաղաքական գիտությունը, կարծես թե, ասում է, որ դրանք տարբեր են: Բանակցված արդյունքի դեպքում արձանագրվում է որոշակի կարգավիճակ, որն ամրագրվում է միջազգային ատյաններում: Այս պարագայում դու սուբյեկտ ես, որն ինչ-որ որոշում է ընդունել եւ ներքին ու արտաքին ոլորտում տեր է կանգնում իր որոշմանը:

Պարտության դեպքում, ինչպես տեսնում ենք, ոչ մի բան չի արձանագրվում (եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ) եւ հաղթողը հնարավորություն ունի շարունակելու ճնշումը պարտվողի վրա՝ նորանոր զիջումներ կորզելու համար:

Գորիս - Կապան ճանապարհի պատմությունը դրա օրինակներից մեկն է: 2021 թվականի սեպտեմբերի 15-ին ԱԺ ամբիոնից Հայաստանի վարչապետը հայտարարեց. «2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը (նկատի ուներ Գորիս-Կապան ճանապարհը - Ա.Ա.) անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար»։

Բայց այդ «պայմանավորվածությունը», որն, ըստ ամենայնի, ձեռք է բերվել ռուսական կողմի աջակցությամբ, պարզվում է, ոչ մի կոպեկի գին չունի: Ինչո՞ւ: Որովհետեւ դա բանակցված արդյունք չէ՝ երեկ բանավոր պայմանավորվեցին բացել, այսօր բանավոր տեղեկացնում են, որ փակում են: Հիմա, ԱԺ-ում այդ հայտարարությունից ընդամենը երկու ամիս անց, Փաշինյանն օգտագործում է «Ադրբեջանի տարածք» եւ «հայ-ադրբեջանական տարածք» եզրերը: Բայց դրանք որոշվում են ոչ թե ինչ-որ փաստաթղթով, այլ պատերազմում հաղթողի պարտադրանքով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։