Տեխասում համերգի ժամանակ կայացած հրմշտոցի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Տեխասում Astroworld երաժշտական փառատոնում, որը կազմակերպել էր հանրահայտ ռեփեր Թրևիս Սքոթը, հրմշտոցի հետևանքով մահացել է ինը մարդ: Այս մասին հայտնել է տուժողներից մեկի ընտանիքի փաստաբանը։
Նրա խոսքով՝ մահացածը Տեխասի համալսարանի ուսանող է։ Նա մահացել է փառատոնում հրմշտոցի ժամանակ ստացած ծանր վնասվածքներից։
Մահացածի անունը Բհարթի Շահանի է, նա 22 տարեկան էր։
Ոստիկանության տվյալներով՝ իննամյա տղան շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում։
Նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ Astroworld փառատոնը: Համերգը տեղի է ունեցել Houston NRG Park-ում, որին մասնակցել է մոտ 50 հազար մարդ։ Տեղի հրշեջ ծառայության ղեկավար Սամուել Պենիի խոսքով՝ ամբոխը սկսել է մոտենալ բեմին: Տեղի ոստիկանության ղեկավարի օգնական Լարի Սաթերվայթի խոսքով՝ ամբոխի շարժման ժամանակ մի քանի մարդ ընկել է գետնին, նրանց մոտ «սրտի կանգ է եղել»։ Միջադեպի հետեւանքով 14-ից 27 տարեկան ութ մարդ է մահացել, 13-ը՝ վիրավորվել։