Պատրաստ եմ հենց վաղն էլ վայր դնել պատգամավորական մանդատս. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
Պատրաստ եմ հենց վաղն էլ վայր դնել պատգամավորական մանդատս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Խորհրդարանական գործունեությանս առաջին օրերից այս հարցում ունեցել եմ հստակ դիրքորոշում. Կա՛մ մանդատը պետք է ծառայի երկրի պետական շահի սպասարկմանը, կա՛մ իմաստ չկա այն պահելու:
Այսօր, երբ չեմ կարողանում ինձ վստահված մանդատով հայրենիքիս սահմանների պաշտպանության հարցում օգտակար լինել, երբ հայրենիքիս սպառնացող վտանգները չեմ կարողանում չեզոքացնել այդ մանդատով, ու շարունակապես փոքրանում է մեր երկիրը, ամեն պահ պատրաստ եմ վայր դնել այն:
Բայց նույնիսկ այս պարագայում այդ ուղղությամբ իմ կողմից գործադրվող ջանքերը նշված խնդիրների լուծման գործում չեն պակասի. հետևողական եմ լինելու, ինչպես եղել եմ անցնող 3 տարիներին»:
Պատգամավորը կից տեղադրել է նաև մի հատված իր տված հարցազրույցից.