Չմոռանաք, որ վերջին պատերազմը բերել են մեր գլխին կապիտուլյանտ դավաճանները, փակուղի մտցնելով բանակցային գործընթացը. Աշոտյան (լուսանկար)
Չմոռանաք, որ վերջին պատերազմը բերել են մեր գլխին կապիտուլյանտ դավաճանները, փակուղի մտցնելով բանակցային գործընթացը (դիտմամբ եւ/թե հիմարությամբ) եւ կորցնելով Մինսկի խմբի համանախագահ երկրների, հատկապես՝ Ռուսաստանի աջակցությունը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այս համեմատական աղյուսակը երկու տարի առաջ եմ հրապարակել, երբ պատերազմի հոտն արդեն գալիս էր։ Դրանից հետո էլ, մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը անհայրենիք սրիկաները արտաքին աշխարհում թելել են նույն գիծը՝ հիմնահատակ քանդելով մեր թողած բանակցային խրամատը»,-գրել է նա։
