Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքիցՌուբեն Ռուբինյանի որոշմամբ հաստատվել է մի շարք եկեղեցականների գործունեությանը վերաբերող քննիչ հանձնաժողովի կազմըԱդրբեջանը պատրաստ է 2028-ին ստանձնել ԱՊՀ-ի նախագահությունը. ԱլիևԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.am
Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ шդրբեջшնցիների
Ադրբեջանցի Ռաիգ Աբբասովը դիմել է Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում (տեսանյութ)
Հութիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային. կան զոհեր և վիրավորներ
Փաշինյանը Թուրքմենստանում այցելել է Ադրբեջանի տաղավար, լսել մուղամ և տեսել օկուպացված Արցախի գորգերը
Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում. Մանե ԹանդիլյանՀայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան պայքարից դուրս է թողնել աշխարհի առաջին ռակետ Ելենա ՌիբակինայինԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր խաղաց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում․ Նիկոլ ՓաշինյանՕկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա
Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել
Որքան էլ մեծաթիվ ռեսուրսներ են դրվում Եկեղեցին վարկաբեկելու համար, մեկ է՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը գիտակցում է պարզ ճշմարտությունը. ԱբրահամյանՊենտագոնը ամերիկացի զինծառայողի մահապատիժը կհեռարձակի ուղիղ եթերում«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանըՄարտի 1-ի գործով մեղադրյալ Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել են դատարանԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը2020 թվականի պատերազմից ի վեր մենք մեծ ճանապարհ ենք անցել խաղաղության հասնելու ուղղությամբ․ Նիկոլ ՓաշինյաԶապորոժիեին կառավարվող ավիառումբերով հարվածելու հետևանքով կան զոհեր և վիրավորներՀայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր․ Նիկոլ ՓաշինյանՍիսիանում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն․ վիրավոր կնոջը սանավիացիայի ուղղաթիռով հասցրել են ԵրևանԱվելի քան 20 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել ՄոսկվայումԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները
Այլևս չշահարկել իմ և իմ ընտանիքին առընչվող որևէ թեմաներ. Տեր Սարգիս
ԱԹՍ-ները հարվածել են Էրբիլի մերձակայքում գտնվող իրանական քրդական ընդդիմության բազային
Սիսիանում 55-ամյա ուսուցչուհին ապտակել է 6-ամյա աշակերտին. նա ձերբակալվել է (տեսանյութ)
Իմ նախաձեռնությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ առաջադրեցին նախագահ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի. ԱլիևԱԱԾ-ում ցնծություն է. «Հրապարակ»Ո՞վ է «Ուժեղ Հայաստան»-ից ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Չի բացառվում, որ երկաթուղու հարցում էլ Փաշինյանը հետողորմյա անի. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինի«Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք». Մխոն տեղը չի գտնում. «Իրավունք»Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»ԿԳՄՍ փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Մի քանի բուհեր կմիավորվեն. «Հրապարակ». Ֆրանսիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև. կան մի քանի տասնյակ վիրավորներԸնդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրաՏիրադավ սրբազանները բացահայտումների շարք են սկսել. Մեկնարկը եկող շաբաթվանից կլինի. «Իրավունք»Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով. «Հրապարակ» ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ
Հասարակություն

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին, որի նպատակն է բարձրացնել թոքաբորբի՝ որպես մանկական մահվան հիմնական պատճառի մասին իրազեկվածությունը և խթանել գործողությունները, որոնք ավելի արդյունավետ կլուծեն խնդիրները:

Թոքաբորբերը տարբեր պատճառագիտությամբ, ախտածնությամբ, մորֆոլոգիական փոփոխություններով և կլինիկական արտահայտություններով թոքերի սուր վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք բնորոշվում են թոքերի ռեսպիրատոր հատվածների ախտահարմամբ: Հիվանդության ախտանշաններն են` ջերմությունը, հազը, խորխարտադրությունը և ընդհանուր թուլությունը:

Աշխարհում տարեկան 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով: 2017 թվականին թոքաբորբից մահացել է 2.56 միլիոն մարդ: Թոքաբորբը հանդիսանում է մինչև 5 տարեկան երեխաների մահվան բոլոր դեպքերի 14%-ի պատճառ, կամ` 740 հազար մահվան դեպքեր տարեկան:

Ներկայումս ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հանրության ուշադրության կենտրոնում է այն մտահոգությունը, թե ինչպես խուսափել նոր վիրուսից և վերջինով պայմանավորված թոքաբորբից:

Շնչառական վիրուսային վարակները, այդ թվում` COVID-19-ը, կարող են հանգեցնել առաջնային վիրուսային թոքաբորբերի, ինչպես նաև նպաստել երկրորդային բակտերիալ թոքաբորբի զարգացմանը: Այն առավել բնորոշ է գրիպի վիրուսով հարուցված վարակին: Համաձայն ԱՀԿ-ի COVID-19-ի վարման ուղեցույցի` երկրորդային կամ ուղեկցող բակտերիալ վարակները հաճախակի չեն COVID-19-ով միջին ծանրության պացիենտների մոտ:

Վերջերս կատարված համակարգված վերլուծության համաձայն` COVID-19-ով հոսպիտալացման ժամանակ միայն 8% դեպքում է արձանագրվում երկրորդային բակտերիալ վարակ: Հակաբիոտիկների լայնածավալ և անհիմն օգտագործումը չպետք է խրախուսվի, քանի որ այն կարող է հանգեցնել բակտերիալ կայունության ավելի բարձր ցուցանիշների: Հակաբիոտիկների գերօգտագործումը COVID-19-ի ժամանակ մեծացնում է բազմակայուն մանրէների առաջացման և փոխանցման ռիսկը, ինչը կապակցված է հիվանդացության և մահացության աճի հետ:

Վարակիչ հիվանդություններից, այդ թվում՝ COVID-19-ից և հնարավոր բարդություններից պաշտպանվելու լավագույն, անվտանգ և արդյունավետ միջոցը կանխարգելիչ պատվաստումներն են: Բայցևայնպես, ամբողջ աշխարհում շարունակում են արձանագրվել պատվաuտումների միջոցով կանխարգելվող հիվանդությունները, այդ թվում՝ թոքաբորբերը, այն դեպքում, երբ կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը՝ պատվաստումները, հասանելի են և կիրառվում են արդեն տասնյակ տարիներ: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները ևս հասանելի են և անվճար»,- նշված է հաղորդագրությունում։