Բացատրեք, հասկանամ՝ ի՞նչն է ստիպում մարդկանց էստեղ արագ խմբագրել քարտեզները, ջնջելով Արցախը մեր իրականությունից. Էլիբեգովա
Ադրբեջանում գեթ մեկ քարտեզ չեք գտնի, որտեղ ամբողջ Արցախը իրենց տարածքում նշված չլինի ու էդպես տասնամյակներ շարունակ են արել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
«Բացատրեք, հասկանամ՝ ի՞նչն է ստիպում մարդկանց էստեղ արագ խմբագրել քարտեզները, ջնջելով Արցախը մեր իրականությունից։
Ճիշտ քարտեզը ոչ հաց ա ուզում, ոչ փող ձեզանից, ինչի՞ց եք վախենում, որ տենց ափալ-թափալ սկսեցիք փոխել։
Մի քիչ ոտներդ կախ գցեք, ամեն հանձնվող հայկական ճանապարհից ու գյուղից հետո ստիպված չխմբագրեք նորից»,- գրել է նա։