Լավրովն ու Շոյգուն իրենց ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ֆրանսիացի գործընկերներ Ժան-Իվ Լը Դրիանի և Ֆլորենս Պարլիի հետ քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
Հանդիպումը կայացել է Փարիզում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի համագործակցության շրջանակներում, հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքը։ Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։
Քննարկվել են նաև Իրանի միջուկային ծրագրի թեման, Բելառուսում և Ուկրաինայում տիրող իրավիճակը, Մերձավոր Արևելքում տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հարցը։